Տնտեսական փուչիկ է փչվում․ եթե քայլեր չձեռնարկենք, պայթյունի պահին չենք կարողանա ռիսկերը հակակշռել․ Հայկ Բեջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.05.2024 | 21:15
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել
05.05.2024 | 21:00
Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.05.2024 | 20:42
Փոքր պետության բյուջե` վիրտուալ զվարճանքի համար. ամենաթանկարժեք համակարգչային խաղերը
05.05.2024 | 19:37
Հակաիսրայելական գործողությունից հետո Իրանի դիրքը բարձրացել է աշխարհում. Ռաիսի
05.05.2024 | 18:27
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Գեղարքունիքի մարզում է
05.05.2024 | 18:12
Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
05.05.2024 | 17:10
Միրզոյանը վաղը պաշտոնական այցով կլինի Հունգարիայում
05.05.2024 | 16:18
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
05.05.2024 | 16:11
Իսրայելը պատրաստ է ժամանակավոր զինադադար կնքել ՀԱՄԱՍ-ի հետ
05.05.2024 | 15:41
Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին
05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Բոլորը

Հայաստանի բազմաթիվ այլ խնդիրների ֆոնին տնտեսությունը երկրորդ պլան է մղվել, բայց տարին ավարտվել է, և ամփոփելու հարցեր կան։ Այդ ամփոփումը Factor TV-ն արել է տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանի հետ։

-Պարո՛ն Բեջանյան, տնտեսության ոլորտում հանրության մոտ հետաքրքրություն ներկայացնող երկու ցուցանիշներից մեկը՝ գնաճի ցուցանիշը, հրապարակվել է, ունենք 8,6 տոկոս տարեկան գնաճ։ Ինչպե՞ս եք գնահատում այս ցուցանիշը։

-Այո՛, գլոբալ անկայությունների պարագայում տնտեսական զարգացումները սկսել են երկրորդվել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դրանք ուշադրությունից դուրս մղենք, որովհետև, ի վերջո, այս բոլոր խնդիրները կա՛մ արտացոլվում են տնտեսությունում, կա՛մ հակառակը՝ տնտեսությունից են ազդակները հետ գալիս։

Մտահոգվելու պատճառներից մեկն էլ գնաճի ցուցանիշն է, որն այս պահին ունենք։ Տարին ամփոփել ենք 8,6 տոկոս ցուցանիշով, որը մեր նպատակադրած ցուցանիշից կրկնակի բարձր է։ Եվ այս կրկնակի բարձր լինելն է, որ հիմք է հանդիսացել մի շարք դրական առումներով տնտեսական ցուցանիշներ ապահովել։

-Եթե իրավիճակը ճգնաժամային 2008 թվականի հետ եք համեմատում, մենք հիմա ո՞ր փուլում ենք խնդիրները սկսվո՞ւմ են, միջնամասո՞ւմ ենք, թե՞ ավարտին։

-Մենք, ըստ էության, դեռևս վերելքի, ռիսկերի կուտակման փուլում ենք գտնվում, որովհետև քանի դեռ կա երկնիշ աճ և դրական ազդեցություններ տնտեսությունում, մենք այդ բացասական էֆեկտները մեր աչքի առաջ չենք ունենա։ Կան ֆինանսական միջոցների մեծ հոսքեր, կա տնտեսական աճ, և մենք այս փուլում խնդիրները չենք տեսնում, բայց ռիսկերը շարունակում են կուտակվել։

Ավելի կիրառական օրինակով՝ փուչիկը շարունակում է փչվել, և ինչ-որ պահի այդ փուչիկը պայթելու է։ Եվ եթե մենք ի սկզբանե քայլեր չենք ձեռնարկում ռիսկերը հակակշռելու համար, այդ պայթյունի պահին չենք ունենալու գործիքակազմ, որ կանխենք վտանգները, որոնք կառաջանան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան